Պատահարներ 

Ոստիկանությունը փնտրում է 62-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64.8 կմ հատվածում՝ ճանապարհին, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Պ

արզվել է, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված հատվածում վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 9-րդ նրբանցքի բնակիչ, 62-ամյա Մանվել Հոխանյանին և նրան թողնելով դեպքի վայրում անօգնական՝ դիմել է փախուստի:

Մ. Հոխանյանը տեղում մահացել է:

Մանրամասն՝ shamshyan.com 

Նույն շարքից