Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Камаз-ն ու Ford Transit-ը

analitik.am

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» ժողովրդի համար արդեն սրբատեղի դարձած կառույց-հուշարձանի մոտ, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Աշխարհաբեկ Վարդերեսյանի վարած Камаз 5320 մակնիշի 18 ՍԼ 535 համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Ford Transit մակնիշի 20 ՏՕ 963 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավոր վարորդին և նրա ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել Камаз-ի վարորդն ու մի քանի քաղաքացիներ:

Պարզվում է Ford Transit-ի վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից