Պատահարներ 

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 2 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com

analitik.am

Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել են Honda մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և ВАЗ 2110 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Honda -ի մեջ գտնվող 2 քաղաքացիները տեղում մահացել են, իսկ ВАЗ 2110-ի միջից վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Ըստ կայքի՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից