Պատահարներ 

Նորագավիթում «Opel Vectra»-ն ամբողջությամբ այրվել է

analitik.am

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 130/2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.00-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի 35 ST 116 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

Նույն շարքից