Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է մի քանի էլեկտրասյուների.կան զոհեր

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 NP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել մի քանի էլեկտրասյուների որից հետո էլ մեկ այլ էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղից 1 հոգի տեղափոխվել է Երևան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 20-ամյա Խաչիկ Պողոսյանը, ով տեղում մահացել է, իսկ մյուս մահացածը եղել է նրա համագյուղացի, 18-ամյա Գարիկ Մխոյանը: Վիրավորներն են՝ նրա ուղևորներ, համագյուղացիներ, 17-ամյա Ռոբերտ Ղանդիլյանը և 20-ամյա Սարիբեկ Կիրակոսյանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից