Պատահարներ 

Երևանում Իսրայելի քաղաքացի ուսանողները BMW-ով վթարի են ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում Իսրայելի քաղաքացի, Երևանի բնակիչ, 23-ամյա Ռաբիա Աբուարարի Մուհամեդին իր վարած BMW մակնիշի 90 TT 001 համարանիշի ավտոմեքենայով Հաղթանակի կամրջի վրա բախվել է ճանապարհի եզրաքարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, Իսրայելի քաղաքացի, Երևանի բնակիչ, 22-ամյա Ահիդ Սիլմանի Աբուարարին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը պոկվել է:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից