Պատահարներ 

Nissan Pathfinder-ը բախվել է ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել

analitik.am

Երեկ՝ նոյմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Գրիգորյանը իր վարած Nissan Pathfinder մակնիշի 01 FZ 700 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Վարորդին և ավտոմեքենայում գտնվող ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից