Պատահարներ 

Վթար Երեւան – Գյումրի ավտոճանապարհին

analitik.am

Նոյեմբերի 10-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի  Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-1 Երեւան – Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ում բախվել են «BMW» մակնիշի 21 AS 121 պետհամարանիշի (վարորդ ՝ Ե. Ա. 1972 թ. ծնվ.) եւ «LEXSUS» մակնիշի 10 VO 505պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1979 թ. ծնվ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW ավտոմեքենայի ուղեւոր Ս. Ա.-ը 1954 թ. ծնվ. հոսպիտալացվել է Թալինիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել են գազի բալոների փակաները:

Նույն շարքից