Պատահարներ 

Երևանում իրար են բախվել Mercedes-ները. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11:50-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Տիգրան Ավանյանի վարած Mercedes S 550 մակնիշի 09 NN 909 համարանիշի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից