Պատահարներ 

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. 34-ամյա տղամարդը ավտոտնակում մահացել է. Shamshyan.com

analitik.am

Այսօր` նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամաներ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուրնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին` կիսաթույլ վիճակում:

Բնակիչները shamshyan.com-ին ասում էին, որ իրենք անմիջապես ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն, սակայն բժիշկները ուշացել են, ովքեր ժամանելով նշված վայր` փորձում էին օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, սակայն, ցավոք, նա մահացավ:

Նույն շարքից