Պատահարներ 

Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. մայրը մահացել է, հայր ու որդին տեղափոխվել են հիվանդանոց

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Զորավար Անդրանիկ Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Արա Գևորգյանը իր վարած Toyota մակնիշի 34 CV 978 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորներ, Էջմիածին քաղաքի բնակիչներ, 64-ամյա Վրեժ Գևորգյանը և 62-ամյա Սվետլանա Գևորգյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ս. Գևորգյանը մահացել է:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից