Պատահարներ 

29-ամյա վարորդը Երևան-Արմավիր ճանապարհին «06»-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ЛАДА-ին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Թովմասյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 34 ER 756 համարանիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու հատվածով և բախվել դեպի Երևան ընթացող Արմավիր քաղաքի Գորկու փողոցի բնակիչ, 23-ամյա Հարություն Հարությունյանի վարած LADA 21703 մակնիշի 34 TM 257 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից