Պատահարներ 

Առեղծվածային ու ողբերգական դեպք Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը. ամբողջովին այրված 35-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Ճառագայթային և այրվածքաբանական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից ամբողջովին այրված վիճակում հիվադանոց են տեղափոխել մի տղամարդու, ով գիտակցության չգալով` մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Բալախյանն էր: Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե անզգույշ դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Նույն շարքից