Պատահարներ 

25-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է գազատարը և 100 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 18- ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10- ի սահմաններում Եղվարդ - Երևան ավտոճանապարհի 4- րդ կմ հատվածում Զովունի գյուղի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TS 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել գազատարին տապալել այն և մոտ 100 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Մխիթարյանը ավտոմեքենայից շպրտվել է մոտ 20 մետր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Հարվածի հետևանքով գազատարը պոկվել է և սկսվել է գազի արտահոսք , իսկ ժամանած Գազպրոմ Արմենիա ՓԲԸ - ի Նաիրիի շրջանի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները փակել են գազատարը:

Մանրամասն՝ shamshyan.com

20 21 22

Նույն շարքից