Բլոգ 

Վիրահատվեց, բայց…

analitik.am

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը այսօր՝ նոյեմբերի 19-ին ենթարկվել է վիրահատության: Նշենք, որ վթարից հետո սերիալներում կերտած կերպարներով հայտնի դերասանուհին՝ գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհու մայրը՝ տիկին Լաուրան նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:

«Մեկ ուկես ժամ տևեց վիրահատությունը, ողնաշարի ֆիքսացիա կատարեցին, բարդ վիրահատություն է եղել, կարևորն այն է, որ ամեն ինչ բարհեաջող անցավ: Աղջիկս պետք է լավ լինի, ինքը լավին արժանի մարդ է, հավատացեք՝ այդպես է»,-նշեց դերասանուհու մայրը:

Մոր փոխանցմամբ՝ Ջուլիա Սաղաթելյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Դերասանուհու մայրը շնորհակալ է բոլորին, ով աջակցել է դերասանուհուն այս ծանր օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ դերասանուհին այս տարվա հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 8-րդ ողն էր վնասել, ուներ ոտքի կոտրվածք և միայն իմպլատանտանտի համար անհրաժեշտ էր գտնել 2 միլիոն դրամ։

«Գումարը ամբողջությամբ հավաքվեց ու աղջկաս վիրահատեցին, հնարավոր է նորից վիրահատության ենթարկեն»,-հավելեց Ջուլիա Սաղաթելյանի մայրը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից