Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Volkswagen Tuareg մակնիշի 25 ՕՕ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հարվածել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից Սևանի հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Մառի 13 շենքի բնակիչ, 50-ամյա Անահիտ Հովսեփյանն ու 30-ամյա Մարիամ Գասպարյանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից