Պատահարներ 

Ողբերգական դեպք Սյունիքում. Տղան մահացել է հոր աչքի առաջ

analitik.am

Ժամեր առաջ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գորիսի Հարթաշեն գյուղի հարակից տարածքում գտնվող ձորակում երիտասարդ տղան հրազենային վիրավորում է ստացել ու մահացել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հայր ու որդի մեքենայով գնացել են փայտի: Երբ որդին մեքենայով մոտեցել է, որ կուտակված փայտը լցնի մեքենայի թափքն ու վերադառնա հոր մոտ, այդ ընթացքում հայրը կրակոց է լսել, եւ երբ քայլել է դեպի մեքենան` նկատել է, որ որդին էլ օգնություն կանչելով իրեն է մոտենում: Հայրը տեսել է, որ նա հրազենային վնասվածք է ստացել, մինչ գրկել է ու փորձել օգնություն ցուցաբերել, որդին հոր գրկում մահացել է:

Նախնական տեղեկություններով` վնասվածքը անզգույշ կրակոցից է եղել: Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդը 25-ամյա Անդրանիկ Սահակյանն է: Փաստի առթիվ հարուցել է քրեական գործ: Գործը քննչական մարմնում է:

Նույն շարքից