Պատահարներ 

Երևան-Սևան հատվածում «Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա

Նոյեմբերի 23-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 09 UU 426 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա: Տուժածներ չկան:
Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից