Պատահարներ 

Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի է ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 76-ամյա Հեղուշ Մարգարյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով մեծահասակ կին էր, տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը վրաերթի ենթարկվածին ավտոմեքենայով թափքի վրա ընկած վիճակում մոտ 25 մետր առաջ է ընթացել, որից հետո վրաերթի ենթարկվածը շպրտվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հետիոտնը փողոցն անցնելիս է հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից