Պատահարներ 

«Շումախերական» ավտովթար գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի մոտ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Renault Logan մակնիշի 233 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում, գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել և գետնին տապալել հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, այնուհետև բախվել Security Dream-ի տեսախցիկին, կոտրել այն և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից