Բլոգ 

2016 թվականի նորաձև կոշիկներն ու աքսեսուարները

Խոսելով գալիք տարվա նորաձևության մասին չի կարելի շրջանցել կոշիկները, պայուսակները և այլ աքսեսուարները։

Սկսենք կոշիկից։ Այստեղ ներաձևության սիրահարների համար ընտրության լայն դաշտ կա։ Դուք կարող եք ընտրել բարակ բարձրակրունկները (կարծես թե այս մոդելն անմահ է) և զանգվածեղ «տանկետկաները» (դեռևս կարելի է հագնել), ինչպես նաև՝ «գլադիատորական» բաց կոշիկները։

Պահանջվածության գագաթնակետին է դասական կոշիկը, օրինակ, ոչ բարձր, կայուն կրունկներով երկարաճիտ կոշիկները։

Ընդհանտապես կոշիկի հարմարավետությունն արագորեն գրավում է դիրքերը, այնպես որ առօրյայի համար ընտրեք առավելագույնս հարմարավետ կոշիկներ, իսկ «տրվել» բարձրակրունկներին կարող եք այն ժամանակ, երբ անհրաժեշտություն չի լինելու ողջ օրը մի հանդիպումից մյուսը վազել։ Բացի այդ, դեռևս արդիական են մարզական ոճի կոշիկները։ Նյութերից կարելի է ընդրել փափուկ կաշին։

acsesorise-2016-1 acsesorise-2016-2 acsesorise-2016-3 acsesorise-2016-4 acsesorise-2016-6

Աղբյուր` LADYNEWS.am

Նույն շարքից