Պատահարներ 

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ին. վերջինը հայտնվել է հողածածկ գոտում. կա վիրավոր.

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 45 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արտյոմ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 08 AA 848 համարանիշի և 19-ամյա Տիգրան Սաղոյանի վարած Mitsubishi մակնիշի 88 UN 881 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Սաղոյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Հարվածի հետևանքով Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտվել հողածածկ տարածքում, իսկ անվահեծանը շպրտվել է մի քանի մետր:

Նույն շարքից