Պատահարներ 

Մահվան ելքով ՃՏՊ Երևանի Բաբաջանյան փողոցում

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոն այսօր ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի 34 TQ 695 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) և «Մերսեդես C-200» մակնիշի 10 SL 745 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.,1959թ. ծնվ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Գ.-ը դուրս է բերվել տողի ուժերով և հոսպիտալացվել «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

da8c322929f3e6e0550d81e06846f0dd

Նույն շարքից