Պատահարներ 

Վթար Մեղրի-Ագարակ ճանապարհին

analitik.am

Նոյեմբերի 29-ին, ժամը 23.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 11 TT 349 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ` 31-ամյա Հ. Ա.-ն տեղափոխվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ենավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից