Պատահարներ 

«Շումախերական» ավտովթար Արարատի մարզում. Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն հայտնվել է պարսպի վրա

analitik.am

Այսօր` նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է որ բախման հետևանքով Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն մոտ 20 մետր առաջ է ընթացել և հայտնվել պարսպի վրա:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից