Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

analitik.am

Այսօր` դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20–ի սահմաններում Mercedes մակնիշի 79 FF 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Սարգսյանը:

Փաստի առթիվ վերջինիս կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում աշխատել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Նույն շարքից