Պատահարներ 

51-ամյա վարորդը Գազ 5312 մակնիշի ավտոմեքենայով շրջվել է. լուսանկար

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ, 51-ամյա Ժորիկ Մելքոնյանը իր վարած Գազ 5312 մակնիշի 08 ՏՕ 905 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասն՝ shamshyan.com

16

Նույն շարքից