Գյուղատնտեսություն 

Կարկտահարության հետևանքները վերացնելու համար Արմավիրի մարզին տրվեց 97 միլիոն դրամ

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշում` պահուստային ֆոնդից Արմավիրի մազրպետարանին հատկացնել 97 միլիոն  26 հազար դրամ` 2015թ. ընթացքում կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ջերմային տնտեսության սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ մոտ 12 համայնք ստանալու է 97 միլիոն դրամ` կարկտահարության հետևանքները վերացնելու համար:

Նույն շարքից