Պատահարներ 

Վրաերթ Տիգրան Մեծ պողոտայում

analitik.am

Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում՝ Տաշիր առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 330» մակնիշի 50OM707 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Է. Ա. ) վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Ս. Զ.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից