Պատահարներ 

Ողբերգական ավտովթար.Opel-ը հայտնվելով ձորում՝ հարվածել է ծառին. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

analitik.am

Դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 10 ՍՍ 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից