Պատահարներ 

27-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 48 ՍA 888 համարանիշի ավտոմեքենայով Հերացիի թունելից դեպի Խանջյան փողոցի թունելի սկզբնամաս ընթանալիս ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, կողաշրջվել և մոտ 45 մետր այդ վիճակում առաջ ընթացել՝ հայտնվելով հանդիպակաց գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շատ օգնության բժիշկներին վարորդ Ա. Մխիթարյանը հայտնել է, որ ինքը վթարի հետևանքով վնասվածքներ չունի և հրաժարվել է բժշկական օգնությունից:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից