Պատահարներ 

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, Nissan-ն ու Opel-ը բախվելով հայտնվել են դաշտում

analitik.am

Այսօր դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Սոլակ-Ալափարս ավտոճանապարհին Սոլակ գյուղի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 28-ամյա Արտավազդ Հովհաննիսյանի վարած Nissan march մակնիշի 34 FN 475 համարանիշի եւ Երեւանի բնակիչ, 44-ամյա Իսրայել Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 QA 416 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում` ձյան մեջ: Իսկ վթարի պատճառներից մեկն էլ եղել է ճանապարհի մերկասառույցը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի եւ հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանն ու քննիչ Աշոտ Խաչատրյանը: Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից