Պատահարներ 

Վրաերթ Լենինգրադյան փողոցում, տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

analitik.am

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 29 OL 520 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու:

Հրշեջ-փրկարարները պատգարակով տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Նույն շարքից