Պատահարներ 

Քիչ առաջ Երևանում վրաերթի է ենթարկվել 16 ամյա մի տղա. shamshyan.com

analitik.am

Բագրատունյաց փողոցում` Ֆլեշ բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ, 36-ամյա Արտակ Միքայելյանը իր վարած Lexus մակնիշի 80 CC 600 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին` 16-ամյա Հովհաննես Ստեփանյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները, դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Նույն շարքից