Պատահարներ 

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում.կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում բախվել են 66-ամյա Աշոտ Մարգարյանի վարած Toyota Prado մակնիշի 17 RR 707 համարանիշի և 31-ամյա Աշոտ Աբրահամյանի վարած MAN մակնիշի 612 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, 13-ամյա Սյուզի Գրիգորյանը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարորդ Ա. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս են բերել Վայքի հրշեջ-փրկարարները, ով նույնպես տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից