Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունց դեկտեմբերի 8-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի սկզբնամասում Աուդի մակնիշի 01 VP 077 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Պ.) վրաերթի է ենթարկել Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 38 տան բնակիչ` 1928 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով հիվանդանոցում մահացել է:

 

Նույն շարքից