Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

analitik.am

Դեկտեմբերի  8-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 7.50-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950թ. ծնված Վոլոդյա Կարապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից