Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Մոլդովայի քաղաքացին Volkswagen-ով գլորվել է ձորը

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Տեղեր գյուղից դեպի Աղձք գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում Մոլդովայի քաղաքացի Պռեդա Վասիլի Վասիլիին իր վարած Volkswagen մակնիշի TX 4445HX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Վասիլիին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր նրան դուրս են բերել ավտոմեքենայից:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից