Պատահարներ 

Գավառ-Սեւան ճանապարհին «Հոնդան» բախվել է քարերին. կան վիրավորներ

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սեւան ավտոճանապարհին` Լճափ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Գետափ հատվածի 16-րդ կմ-ում «Honda Fit» մակնիշի 34 AU 959 պ/հ (վարորդ` 51-ամյա Ռ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորներ` 33-ամյա Ա. Ս.-ն, 27-ամյա Է. Բ.-ն տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկերը տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Նույն շարքից