Պատահարներ 

«Շումախերական» վթար Արմավիրի մարզում. 51-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գազալցակայանում. լուսանկարներ

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Սարյան փողոցի 12 տան բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Հովսեփյանը Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ջիվանի 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորվող 44-ամյա Վարդգես Արամյանին պատկանող Mercedes E 320 մակնիշի 69 NO 009 համարանիշի ավտոմեքենային, շպրտել այն մի քանի մետր, իսկ հետո բախվել 32-ամյա Սարո Խալաթյանին պատկանող Nissan Style մակնիշի 48 MQ 888 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և կարելի է հրաշք համարել, որ հարվածի արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել:

Մանրամասն՝ shamshyan.com

64 65 66

Նույն շարքից