Պատահարներ 

«Աուդին» և «Օպելը» այրվել են

analitik.am

Դեկտեմբերի 11-ին, ժամը 6.45-ին, 1960 թ. ծնված Լևոն Տ.-ն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան այրվել է, ինչի հետևանքով մեքենայի մոտ կայանված «Օպել»-ը մասամբ այրվել է:
Կրակը մարվել է հրշեջ-փրկարարների կողմից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 3-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում Նորագյուղ թաղամասի թիվ 11 տան դիմաց կայանված «Աուդի» և «Օպել» ավտոմեքենաներն այրվել են, ինչից հետո թիվ 1 ՀՓՋ 2 մարտական հաշվարկների կողմից հրդեհը մարվել է:
Հետաքննությունը վարում է ԵՀ ՏԱ տեսչությունը:

Նույն շարքից