Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. հղի կինն ու 4 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց

analitik.am

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 23:00-ի սահմաններում Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքում փաստացի բնակվող 37-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Mazda Atenza մակնիշի 34 PF 955 համարանիշի եւ 43-ամյա Համլետ Գաբրիելյանի վարած ՎԱԶ-2107 մակինշի 21 ԼՍ 132 համարանիշի ավտոմեքենաները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից