Պատահարներ 

Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է

analitik.am

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական գերեզմանատանը` փայտի շուկայի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից