Փնտրում եք վայր, որը նման չի՞ լինի ձեր այցելած փաբերին ու ակումբներին, որը նորությո՞ւն կլինի մեր քաղաքում ու կառաջարկի միաժամանակ բոլոր այն ծառայությունները, որոնք ունեն վերը նշված ժամանցի վայրե՞րը: Ուրեմն Հանրապետության 39 հասցեում գտնվող նորաբաց «Մեյն սթրիթ» (Main Street) փաբ-քլաբը հենց ձեզ համար է:
Հասցեն ակումբասերներին հավանաբար ծանոթ կթվա: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն այդ հասցեում գործում էր «Բուրբոն Սթրիթ» ակումբը, որի տեղում այժմ արդեն «Main Street»-ն է: Նորաբաց ժամանցի ու հանգստի վայրն առաջարկում է նոր ձևաչափ, որը բնորոշ է թե՛ ակումբներին ու թե՛ փաբերին:
Այսինքն՝ այստեղ կարող եք մեկ բաժակ գարեջրով, օրինակ, անցկացնել ձեր հանգիստը, միաժամանակ պարել ու վայելել DJ-ների առաջարկած հաճելի երաժշտությունը:
«Main Street»-ն աշխատում է երեկոյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, և դա ակումբի առավելություններից մեկն է. «Եթե մյուս բոլոր տեղերում կեսգիշերից հետո դռներն արդեն փակ են, կամ այլևս բարձր երաժշտություն լսելու հնարավորություն չկա, քանի որ շրջապատում գտնվողները գուցե կբողոքեն, ապա մեզ մոտ այդ խնդիրը չկա: Մարդիկ հաճախ աշխատանքային օրվա ավարտից հետո ցանկանում են մի տեղ նստել հանգստանալ, և սա հրաշալի վայր է այդ առումով: Բոլորը կարող են գալ ու իրենց հանգիստն անցկացնել այստեղ՝ հաճելի միջավայրում»,- մեզ հետ զրույցում նշեց ակումբի մենեջեր, միջոցառումների կազմակերպիչ Էդիտա Մարգարյանը:
Փաբ-քլաբի մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ ապահովված է հաճախորդների անվտանգությունը, և ցանկացած միջադեպ այստեղ շատ կարճ ժամանակում լուծում է ստանում՝ շնորհիվ «Main Street»-ի անվտանգության աշխատակիցների: Ակումբն ունի նաև վիփ սրահ, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենում առանձին նստելու, և նույնիսկ վայելելու ակումբի կողմից նարգիլայի հյուրասիրությունը: Սրահի առավելություններից մեկն էլ բուխարին է, որն իր հերթին ապահովում է ռոմանտիկ ու հանգիստ մթնոլորտը, ցանկության դեպքում միջավայրը կամբողջացնեն նաև վառվող մոմերը:
Ի դեպ՝ այստեղ ձեզ կառաջարկեն նաև ակումբի ֆիրմային կոկտեյլը՝ «Main Street»-ը, որն արդեն հասցրել է սիրվել հաճախորդների կողմից: Դուք կարող եք նաև վայելել տարբեր համերի նարգիլաներ, որոնք պատրաստվում են քաղաքի լավագույն մասնագետների կողմից: Ամանորյա տոներից հետո «Main Street»-ը հանդես է գալու նոր ծրագրով, որի համաձայն՝ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր նշանակությունն է ունենալու:
Օրինակ՝ երկուշաբթի օրերը խաղային են լինելու (gaming day), և մարդիկ հնարավորություն են ունենալու ընկերներով մաֆիա, պոկեր, լոտո և այլ խաղեր խաղալու: Յուրաքանչյուր երեքշաբթի ֆիլմեր են ցուցադրվելու (movie day), որոնք կլինեն հիմնականում ժամանցային բնույթի, այսինքն՝ միջոցառումների ու փարթիների մասին: Այս երկու օրերին էլ տվյալ միջոցառումներին հաջորդելու են ուրախ փարթիները:
Չորեքշաբթի և հինգշաբթի էլ «Main Street»-ում հիմնականում կենդանի երաժշտության օրեր են լինելու, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ քլաբ դեյ (club day), այսինքն՝ հնչելու է ակումբային երաժշտություն DJ-ի մասնակցությամբ:
Մի խոսքով՝ հաճելի միջավայր, որակյալ երաժշտություն, հյուրընկալ մարդիկ և պրոֆեսիոնալ անձնակազմ...
Համեցե՛ք Հանրապետության 39 և ձեր օրվա լավ ավարտն անցկացրեք «Main Street»-ում:
Ինֆորմացիոն հեռախոսահամար՝ 095 788 999:

















