Պատահարներ 

Խոշոր ու շղթայական ավտովթար. բախվել են մարդատար ավտոբուսը, Mitsubishi-ն ու Mercedes-ը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչան գյուղի բնակիչ, 61-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Mitsubishi Chariot մակնիշի 31 ՕՍ 314 համարանիշի, Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 46-ամյա Սահակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 MA 822 համարանիշի ավտոմեքենաները և 30 97 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել Mitsubishi-ին, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է բնակելի տան և խանութի պատին, փլուզել այն և մասամբ հայտնվել խանութի տարածքում՝ վնասելով նաև բետոնե հատվածը:

Վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ մարդատար ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ ավտոբուսի վարորդին հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մեքենայից դուրս են բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Մանրամասն՝ shamshyan.com

86 87 88

Նույն շարքից