Գյուղատնտեսություն Մամուլի տեսություն 

Էլիտար սերմացուն չի ծլել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը հիշեցնում է դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի հայտարարությունը, որի համաձայն, կառավարության որոշմամբ 2015թ. Տավուշի մարզին հատկացվել է 815 տոննա առաջին վերարտադրության էլիտար սերմացու, որը բաժանվել է 38 համայնքի՝ 2100 շահառուի:

«Այս տարի սերմնաբուծական 2 տնտեսություն Արծվաբերդ եւ Բերդ համայնքներում էլիտար սերմացուով համապատասխանաբար 20 եւ 7 հեկտար ցանք են կատարել: Գյուղվարչության պետը նշեց, որ Տավուշում նախորդ տարիներից էլիտար սերմացուն վերադարձնելու պարտք կա, 2012թ. համար այն կազմել է 5 միլիոն դրամ, 2013թ.՝ 21 միլիոն, իսկ 2015թ.՝ արդեն 40 միլիոն դրամ: Այս կապակցությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը դժգոհեց, որ 2013թ. էլիտար սերմացուն ցանել են, սակայն այն չի ծլել: Ասվածին արձագանքելով` մարզպետ Հովիկ Աբովյանը նկատեց, որ հարկ էր մարզպետարանի եւ գյուղապետարանի հանձնաժողով կազմել եւ արձանագրել փաստը: Ոսկեպարի գյուղապետն էլ պարզաբանեց, որ այդ ժամանակ ինքը դիմել է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն, սակայն ասվել է, որ էլիտար սերմացուի հատկացման պայմանագրում ֆորսմաժորային իրավիճակներ նշված չեն, եւ բոլոր դեպքերում սերմացուն պետք է վերադարձնել»,-հավելել է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից