Տարվա ամփոփումը անցնող տարվա անբաժան մասն է։ Յուրաքանչյուր տարի ունենում է իր հերոսներն ու հակահերոսները: Wnews.am-ը՝ որպես Հայաստանում ամենականացի կայք, որոշեց ներկայացնել անցնող տարում Հայաստանի ամենա…կանանց՝ ամենաքննարկվող, ամենահաջողակ, ամենասիրված, ամենասկանդալային, ամենաանկեղծ….ամենահղի…. և այդպես շարունակ: Մեր ցանկը կազմելիս մենք հաշվի ենք առել, թե հատկապես ինչի համար են այս կանայք հաճախ հիշատակվել մամուլում: Ահա Wnews.am-ի ամենա-ամենաների շարքը:
Տարվա ամենաքննարկված կինը Սեյրան Օհանյանի գեղեցկուհի կինն է՝ Ռուզաննա Խաչատրյանը:
Մամուլում նրա անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները բերեցին նրան, որ Ռուզաննա Խաչատրյանն անգամ դատական հայց ներկայացրեց իրեն զրպարտելու համար։ Ինչ էլ անի Ռուզաննա Խաչատրյանը, միանգամից հայտնվում է ամենաքննարկվողների շարքում: Ծաղիկների սիրահար Ռուզաննայի վերաբերյալ կարծիքները հակասական են. ոմանք հիանում են նրանով, ոմանք էլ՝ առիթը բաց չեն թողնում քննադատելու համար:
Տարվա ամենասկանդալային կինը Զարուհի Փոստանջյանն է. Զարուհի Փոստանջյանն անընդհատ սկանդալների կիզակետում էր: Չէր դադարում մամուլը գրել մեկի մասին, երբ հայտնվում էր Զարուհու մասնակցությամբ մեկ այլ սկանդալ: Մեկ նա սկանդալային հայտարարություններ է անում իր ելույթում, մեկ՝ սկանդալային անեկդոտներ պատմում, մեկ վիճում է Սեյրան Սարոյանի, Շարմազանովի ու մյուս բոլորի հետ, մեկ գնում է Սյունիք՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու նպատակով, բոլորովին վերջերս էլ նա այրեց երկրի նախագահի խրտվիլակը: Չգիտենք, այս ամենն ինչով է նպաստում Հայաստանի բարեկեցությանը, բայց որ Փոստանջյանի հետ չես ձանձրանա, դա հաստատ:
Տարվա հղի- Էմմի. Այս տարի մամուլը ողողված էր Էմմի հղիությանը վերաբերող նյութերով. «Էմմին գտնվում է հղիության 4-րդ ամսում», «Հղի Էմմին փորիկով լուսանկար է հրապարակել», «Հղի Էմմիի նոր լուսանկարները»… և այդպես շարունակ: Սակայն, հղիությունից հետո էլ սկսվեց բոլորովին այլ քննարկում:Wnews.am-ի տեղադրած Էմմի որդու լուսանկարն այս պահին համացանցի ամենաքննարկվող նյութերից է: Մենք փոքրիկին մաղթում ենք երջանիկ մանկություն, իսկ Էմմին ևս մեկ անգամ շնորհավորում ենք մայրանալու կապակցությամբ:
Տարվա ամենաանկեղծ- Լուսինե Բադալյան. Հայտնի մարդիկ սովորաբար ինչ որ դերի մեջ են, շատերն անկեղծ չեն իրենք իրենց հետ, ուր մնաց թե հասարակության հետ անկեղծ լինեն: Լուսինե Բադալյանի անկեղծությունը հուզում է, հիացնում և, անկախ ամեն ինչից, սկսում ես սիրել նրան: Ամենաանկեղծ տարվա ամփոփման համար, ամենահուզիչ, բայց մոտիվացնող գրառման համար Լուսինե Բադալյանին Wnews.am-ը համարում է 2015-ի ամենաանկեղծ հայ հայտնի կինը:
Տարվա կին. Wnews.am-ի կարծիքով տարվա կինն այս տարի Քիմ Քարդաշյանն է՝ Հայաստանի եւ Ցեղասպանության 100-ամյակի վրա աշխարհի ուշադրությունը բեեւեռելու համար։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: