Պատահարներ 

Ողբերգական ավտովթար ՀՀ ՊՆ-ի մոտ. մահացել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցը

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի 085 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ավան վարչական շրջանի Սայաթ Նովա թաղամասի բնակիչ, 62-ամյա Գագիկ Սահակյանին պատկանող ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ГАЗ 278402 մակնիշի 55 ՏT 556 համարանիշի ավոտմեքենայի հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել է, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

7 8

Նույն շարքից