Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի 77 QD 757 համարանիշի և Ford Fiesta մակնիշի 35 VՍ 172 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Մանրամասն՝ shamshyan.com