Պատահարներ 

ԻՊ ահաբեկիչները Դեյր-էզ-Զորում կրակ են բացել դպրոցի վրա. 9 երեխա մահացել է

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները այսօր Սիրիայի հյուսիսային Դեյր-էզ-Զորում ականանետներից կրակ են բացել դպրոցի վրա:

Հաղորդվում է, որ 9 երեխա մահացել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ահաբեկիչները կրակը բացել են այն դպրոցի վրա, որտեղ աղջիկներ են սովորում: Դպրոցը գտնվում է Խարաբեշ թաղամասում: Ինչպես հայտնի է, Դեյր-էզ-Զորը այժմ գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո, սակայն ահաբեկիչները հարձակումներ են գործում այն շրջանների վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, որպեսի ապակայունացվի իրավիճակը:

Նույն շարքից